Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մենք կայֆ ենք ստանում ուրիշին բամբասելուց»

«Մենք կայֆ ենք ստանում ուրիշին բամբասելուց»
24.01.2013 | 17:37

Ի՞նչ կարծիք ունի «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին ղարաբաղյան շարժման վետերան Արմեն Մազմանյանը: Նա չցանկացավ խոսել ֆիլմի մասին, քանզի դեռ չի դիտել այն, այդուհանդերձ, ընդգծեց. «Շատ վախով, ակնածանքով սպասում եմ, քանի որ հայ ազգը երկու-երեք այդպիսի արժեք ունի, որոնց պետք է զգույշ մոտենալ՝ Նարեկացի, Խորենացի և Գարեգին Նժդեհ: Շատ եմ ուզում, որ ֆիլմը դուրս գա: Չէի ուզի հիասթափություն ապրել, զազրախոսել կամ ուրախանալ, որ տապալվել է»: Իսկ լրատվամիջոցներին Մազմանյանը կոչ արեց օգնել ժողովրդին՝ այս «հիվանդությունից» ձերբազատվելու: «Մենք կայֆ ենք ստանում ուրիշին բամբասելուց, կայֆ ենք ստանում, որ մեր հարևանի համար վատ է: Մեղք է էս ժողովուրդը, սրանք բացասական էներգիաներ են»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ